‘Տաբարե Վասկեսը Ուրուգվայի նախագահ է դառնում երկրորդ անգամ’

1001

Ուրուգվայի նախագահ է դարձել 74-ամյա բժիշկ-ուռուցքաբան Տաբարե Վասկեսը: Իշխող ձախակողմյան կոալիցիայի թեկնածուն հաղթել է կիրակի օրը կայացած ընտրություններում: Հնգամյա ընդմիջումից հետո նա պետությունը կղեկավարի երկրորդ անգամ:

Վասկեսի օգտին իրենց ձայնն է տվել ընտրողների ավելի քան 52 %-ը, նրա մրցակիցը՝ աջ Ազգային կուսակցության թեկնածու Լուիս Լակալյե Պոուն, ստացել է ձայների մոտավորապես 42,5%-ը: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Սևամորթ պատանուն կրակած ոստիկանը հրաժարական է տվել’
Հաջորդ հոդվածը‘Ն.Զոհրաբյան. Եկեք կամքի բացակայությունը փորձենք կոմպենսացնել օրենքի ուժի պարտադրանքով (տեսանյութ)’