Տեբաս. «Հրաժարական կտամ, եթե Սուպերլիգան ստեղծվի»

263

Իսպանիայի առաջնության նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ կթողնի զբաղեցրած պաշտոնը, եթե Սուպերլիգան, ի վերջո, կայանա:

«Ես հրաժարական կտամ, եթե Սուպերլիգայի նախագիծը կյանքի կոչվի, քանի որ այդ դեպքում իսպանական ֆուտբոլը ֆինանսական սարսափելի իրավիճակում կհայտնվի: Չեմ կարող շարունակել մի աշխատանք, որը կգնա աղետալի ճանապարհով: 53 հազար պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ՝ իրենց ընտանիքների հետ, ապրում են ներկայիս ֆինանսական համակարգի շնորհիվ», — Տեբասի խոսքն է փոխանցում El Mundօ-ն:

Հիշեցնենք, որ 2023-ի դեկտեմբերին եվրոպական խորհրդի արդարադատության դատարանը որոշում է կայացրել հօգուտ այն ակումբների, որոնք ցանկանում էին կազմավորել Սուպերլիգան: Դատարանը թույլատրել է նախագծի վերակազմավորումը, և ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն իրավունք չունեն արգելելու ակումբներին կազմավորել այնպիսի մրցաշար, ինչպիսին, օրինակ, Սուպերլիգան է: 

Նախորդ հոդվածըՄխիթարյանը հավակնում է «Ինտերի»՝ հունվարի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
Հաջորդ հոդվածըԵվս մեկ աստղային ֆուտբոլիստ տեղափոխվեց Սաուդյան Արաբիա