‘Տեսանյութը ապացուցում է, որ ԼՂՀ ուղղաթիռները չեն հատել սահմանը. ՊՆ խոսնակ’

1444

Ադրբեջանական կողմի տարածած տեսանյութը լրացուցիչ ապացուցում է, Ադրբեջանի պաշտպանության նախարարության` մինչ այդ տարածած հաղորդագրության հերյուրանք լինելը: Տեսանյութը ևս մեկ անգամ փաստացի ապացուցում է, որ ԼՂՀ ՌՕՈւ ին պատկանող ուղղաթիռները չեն խախտել սահմանը և որևէ դիրքի վրա չեն գրոհում:  Այս մասին հայտարարել է ՊՆ մամուլիս խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ըստ կարգի` գրոհող կամ անգամ գրոհից հետո հետ վերադարձող ուղղաթիռները օգտագործում են թռիչքային այլ մարտավարություն և տեխնիկական այլ միջոցներ:

Նշենք, որ համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է խոցվում հայկական ուղղաթիռը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղ’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ (ուղիղ)’