‘Տուխել․ «Մանչեսթեր Յունայթեդից» պարտությունը դժբախտ պատահար է, քանի որ չունի բացատրություն’

746

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը բացատրություն չունի իր ղեկավարած թիմի պարտությանը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում։

«Երկրորդ հանդիպումը վերլուծել բարդ է, քանի որ դա դժբախտ պատահար էր։ Ես գիտեմ, թե ինչ են խոսում մարդիկ․ չափազանց շատ են դժբախտ դեպքերը վերջին տարիներին։ Բայց իմ ղեկավարությամբ սա առաջին դեպքն է։ Այս պարտությունը դժբախտ պատահար է, քանի որ չունի բացատրություն։

Մենք վերահսկում էինք խաղը, բայց թույլ տվեցինք երկու անհավանական անհատական սխալ։ Մրցավարը նույնպես սխալվեց՝ կիրառելով կրկնապատկերի համակարգը։ Այո, մենք լարված էինք խաղում։ Բայց դա նորմալ է այսպիսի իրավիճակներում։ Մենք լավ արձագանքեցինք բաց թողած գոլից հետո։ Պետք չէ շատ շուտ մեծ հետեւություններ անել։ Երբեմն պետք է ընդունել, որ սա դժբախտ դեպք է»,- Տուխելի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ առաջին խաղում ՊՍԺ-ն Անգլիայում «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթել էր 2։0 հաշվով, տանը պարտվել էր 1։3 հաշվով։

Նախորդ հոդվածը‘Զինվորի մահվան դեպքի կապակցությամբ ձերբակալվել է համածառայակիցը’
Հաջորդ հոդվածը‘Ինդիան Ուելս. Սերենա Ուիլյամսը չի կարողացել շարունակել մրցախաղը’