‘Րաֆֆի Հովհաննիսյան. Եռյակի անդամների առանձին հանրահավաքները ամրապնդում են վերջինիս դիրքերը’

1073

«Ժառանգություն» կուսակցությունն առայժմ մտադիր չէ լքել ոչ իշխանական եռյակի շարքերը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ դեկտեմբերի 5-ին «Քաղաքացիական հավաք» կանցկացնի Ազատության հրապարակում, որին հրավիրել է բոլոր կուսակցություններին և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Նրա խոսքով, եռյակի անդամների առանձին հանրահավաքները չեն քանդում համատեղ դաշինքը, ընդհակառակը` ամրապնդում են վերջինիս դիրքերը: «Մենք պետք է հաճախ հանդիպենք ժողովրդի հետ, պատմենք ծրագրերի մասին, և քանի որ եռյակը դեռ չի կողմնորոշվել, թե երբ է լինելու հաջորդ հանրահավաքը, ես որոշել եմ կազմակերպել այն»,- նշել է Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նաև ավելացրել է, որ քաղաքացիների բազմահազարանոց մասնակցություն չի ակնկալում: «Չգիտեմ, թե ինչպիսին կլինեն այս հանրահավաքի արդյունքները, մենք կհավաքվենք ու կքննարկենք խնդիրները»,- հայտարարել է Հովհաննիսյանը: Կուսակցության ղեկավարն անհրաժեշտ է համարում նաև եռյակի անդամների միջև հուշագրի ստորագրումը, որում կխոսվի համաժողովրդական շարժման հետագա գործողությունների մասին: «Մենք որոշակի տարաձայնություններ ունենք, սակայն առայժմ եռյակից դուրս գալու հարց դրված չէ»,- ընդգծել է նա: 

Նախորդ հոդվածը‘Մոլդովա. խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալները’
Հաջորդ հոդվածը‘Արտակ Շաբոյան. Նավթամթերքի երկու մատակարար Հայաստանի համար լիովին բավարար է’