ՑԱԽԱԼ․ Ամեն ինչ արվում է՝ պատանդներին ազատագրելու համար

176
06.09.2018, Israel, Tel Aviv: View of the headquarters of the Israeli Defence Forces (IDF). Photo: Rolf Vennenbernd/dpa (Photo by Rolf Vennenbernd/picture alliance via Getty Images)

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հաստատել է, որ օգտագործում է բոլոր օպերատիվ հնարավորությունները՝ ազատագրելու համար Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման մոտ պահվող պատանդներին։

«Մենք ամեն ինչ կանենք՝ նրանց վերադարձնելու համար։ Մենք գիտենք՝ ինչպես օգտագործենք օպերատիվ հնարավորությունները, և կշարունակենք դա անել»,- հայտարարել է ՑԱԽԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին։

Ըստ Հագարիի՝ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված մարդկանցից 137-ը մինչև հիմա պահվում են Գազայում։

«Մենք միշտ մտածում ենք նրանց մասին, երբ գիշեր-ցերեկ հետախուզություն ենք անցկացնում և օպերատիվ գնահատական տալիս։ Մենք անխոնջ կերպով հետախուզական տվյալներ ենք հավաքում և դրանք ուղարկում համապատասխան ուժերին, որպեսզի համոզվենք, որ վտանգի չենք ենթարկում մեր պատանդներին»,- ասել է Հագարին։

Նախորդ հոդվածըUFC. Արման Ծառուկյանը նոկաուտի ենթարկեց Բենեիլ Դարիուշին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՉիլիի նախագահն Իսրայելին մեղադրել է «անմարդկային դաժանության» մեջ