ՑԱԽԱԼ-ը կրկին Գազայի բնակիչներին կոչ է անում հեռանալ դեպի հարավ

281

Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին կրկին Գազայի բնակիչներին կոչ է արել տարհանվել անկլավի հարավային հատվածը, ինչպես նաև խոստացել է, որ նրանք հնարավորություն կունենան ռազմական գործողությունների ավարտից հետո վերադառնալու իրենց տները։

«Մեր կոչը վերաբերում է Գազայի  և նրա արվարձանների ողջ բնակչությանը․անվտանգության նկատառումներով գնացեք դեպի Գազայի հատվածի հարավ, որտեղ մարդասիրական օգնություն, պարեն, դեղորայք և ջուր կան։ Երբ ռազմական գործողություններն ավարտվեն, բնակիչները կարող են վերադառնալ Գազա քաղաք կամ արվարձաններ»,- ասել է Հագարին։

Նախորդ հոդվածըԻսրայել․ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները հրահանգներ են ստանում բացառապես Իրանից
Հաջորդ հոդվածըUNRWA-ի ապաստարանները գերծանրաբեռնված են