‘Ցուկերբերգը երկրորդ դուստրն է ունեցել’

3121

Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը երկրորդ դուստրն է ունեցել:

«Թանկագին Ավգուստա, բարի գալուստ այս աշխարհ: Քո մայրիկը եւ ես անհամբերությամբ սպասում ենք, թե դու ինչ կդառնաս»,- գրել է Ցուկերբերգն իր իսկ ստեղծած ցանցում:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ցուկերբերգը դստեր ծնվելուց հետո 2 ամիս «ծնողական» արձակուրդ է վերցնելու: Ըստ Ֆեյսբուքի աշխատանքային կանոնների, ծնողները 4 ամսվա արձակուրդի իրավունք ունեն:

 

Նախորդ հոդվածը‘Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսում ավտոբուսը կամրջից դուրս է թռել. 14 զոհ ‘