‘Փաշինյան. Այդ պատգամավորը կալանավորվելու է, եւ դա լինելու է 3-րդ հանրապետության ամենախոշոր կաշառքի դեպքը’

2009

ԱԺ այսօրվա նիստում վարչապետի թեկնածու, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով կոռուպցիոն բացահայտումներին ասել է, որ այսօր ԱԺ պատգամավորներից  մեկի նկատմամբ կա գործ, որը արդեն 100 տոկոսով ապացուցված է, եւ արդեն երկու ամիս իրենք իրենց ձեռքի տակ ունեցած մի ոչ պաշտոնական թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում:

«Որ օրը ստացանք, նախաձեռնություն է լինելու պատգամավորին կալանավորելու վերաբերյալ: Դա կաշառքի գործ է: Բայց արդեն երեք ամիս է, ինչը մի քիչ էլ կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ, այդ թույղթը չի գալիս: Մի քիչ մեր դեսպանատունը լավ չի աշխատում, մի քիչ չգիտեմ՝ գուցե այդ երկրի հետ որոշ կապեր կան, որ ձգում են, ամեն օր՝ էսօր-էգուց։ Լավ, կարելի է մի շաբաթ էլ ձգել, մի ամիս էլ ձգել, բայց տարբերակ չկա, այդ պատգամավորը կալանավորվելու է, եւ դա լինելու է երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը, որը իր թելերով տանելու է էլի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների»,- ասել է Փաշինյանը:  

Նախորդ հոդվածը‘Համանախագահները կայցելեն տարածաշրջան. Արմենպրես’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում խուզարկել են սաուդյան հյուպատոսարանի ավտոմեքենան’