‘Փորձագետները պատմել են, թե որքան կարող է գոյատևել ԻՊ-ն’

3286

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը մի տարի էլ չի պահպանի գոյությունը, քանի որ սրընթաց կորցնում է եկամուտները և տարածքների վերահսկողությունը: «Խալիֆաթ» հայտարարելուց երեք տարի անց ԻՊ-ն կորցրել է տարածքի 60 %-ի վերահսկողությունը և եկամուտների 80 %-ը, ասվում է Conflict Monitor վերլուծական խմբի եզրակացության մեջ: «Դա նշանակում է, որ ԻՊ-ն արդեն չորրորդ տարին գոյություն չի ունենա: 2015 թ. հունվարին ԻՊ-ն վերահսկում էր 90,8հազար քառակուսի կիլոմետր տարածք, 2017-ի հունիսին՝ արդեն 32,2 հազար քկմ»,- ասվում է զեկույցում:

Զեկույցի հեղինակները նշում են ԻՊ-ի նկատմամբ ճնշման ուժգնացումը: Մասնավորապես՝ Սիրիայում խմբավորման թուլացմանը նպաստում են ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Սիրիայի դեմոկրատական ուժերը, որոնք գրոհայինների դեմ կռվում են Ռաքքայում, ինչպես նաև ազգային զինված ուժերը, որ գործում են երկրի արևելքում՝ Դեյր էզ-Զոր գավառում:

«ԻՊ-ի մնացած կառույցները, ամենայն հավանականությամբ, կփլուզվեն մինչև այս տարեվերջ՝ պահպանվելով միայն հատուկենտ մեկուսի քաղաքային շրջաններում, որոնց նկատմամբ կառավարական ուժերի վերահսկողությունը, ի վերջո, լրիվ կվերականգնվի 2018 թ.»,- եզրակացնում է Մերձավոր Արևելքի գծով վերլաուծաբան Քոլամբ Սթրաքը:

Փոխանցում է ria.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Իրաքի իշխանություններն ազդարարել են Մոսուլի ազատագրումը ԻՊ-ից’
Հաջորդ հոդվածը‘Դատախազներն ու քննիչները ՄԻԵԴ որոշումների համար պատասխանատվություն կկրեն — «Ազատություն»’