‘Քաթարը պատրաստ է ԱՄՆ-ի աջակցությամբ բանակցել արաբական «քառյակի» հետ’

2193

Քաթարը պատրաստ է ԱՄՆ-ում մասնակցել արաբական «քառյակի» բանակցություններին, որը խզել է հարաբերությունները Դոհայի հետ: Սակայն «քառյակն» առայժմ չի արձագանքել այս առաջարկին, հայտարարել է Քաթարի էմիր Թամիմ բեն Համիդ Ալ Թանին CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Հունիսի սկզբին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը խզեցին դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ, և ամբողջովին դադարեցրին հաղորդակցությունը նրա հետ: Քաթարը չպատասխանեց «քառյակի» պահանջներին, և կողմերն առայժմ չեն կարողացել երկխոսություն սկսել:

Կիրակի օրը Բահրեյնի ԱԳՆ ղեկավար Հալեդ բեն Ահմեդ ալ Խալիֆան առաջարկել է սառեցնել Քաթարի անդամությունը Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդում:

Փոխանցել է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Երևանում և Վայքում’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Թրամփի ասիական շրջայցըը «կհսկեն» ԱՄՆ երեք ավիակիրներ’