‘Քամի տատանողների ժամանակը. Մամուլ’

1222

ՀՀԿ արտահերթ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Մենք կարողացել ենք Հայաստանը դարձնել գործարարի համար անհամեմատ ավելի գրավիչ ու ներդրումների համար անհամեմատ ավելի հուսալի երկիր»: «Ժողովուրդը» գրում է, որ հայտարարությունից շատ չանցած՝ պաշտոնական աղբյուրները հերքել են Ս. Սարգսյանին:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ նախորդ տարվա ընթացքում օտարերկրյա ներդրումների ծավալները 2011 թ. համեմատ նվազել են 27.5 տոկոսով: Ընդ որում, իրենց ներդրումների ծավալները կրճատել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են ՌԴ-ն ու ԱՄՆ-ը:

Հարկ է նկատել, որ Հայաստանը գնալով իր ներդրումային գրավչությունը կորցնում է նաև իր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի համար: Խոսքն այն երկրի մասին է, որը Հայաստանում բավական մեծ թվով սեփական ձեռնարկություններ ունի, որոնք վերցրել է «Գույք պարտքի դիմաց» հայտնի ծրագրի շրջանակներում: ՌԴ-ն ներդրումներ չի անում անգամ իրեն պատկանող ձեռնարկություններում:

Նախորդ հոդվածը‘Մատաղիսի գործի հետևանքները. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘344 միլիոն դրամ՝ քաղաքապետի արտասահմանյան ուղևորությունների վրա. Մամուլ’