‘Քենիացի կանայք երթ են արել՝ ի պաշտպանություն հագուստ ընտրելու իրենց իրավունքի’

1081

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում մի քանի հարյուր կանայք մասնակցել են երթի՝ ի պաշտպանություն իրենց իրավունքի՝ հագնվել այնպես, ինչպես իրենք ենք նախընտրում:

Բողոքի ակցիան տեղի է ունեցել ի պատասխան անցած շաբաթ կատարված միջադեպի, երբ մի քանի տղամարդիկ ավտոբուսի կանգառում կանգնած կնոջ վրայից պոկել են հագուստը՝ համարելով, որ նրա կիսաշրջազգեստը չափազանց կարճ է: Հարձակման տեսագրությունը հայտնվել է համացանցում:

Երթի մասնակիցները ծաղիկներ են դրել այն կանգառում, որտեղ տեղի էր ունեցել միջադեպը, այնուհետև հանրահավաք են արել Քենիայի գլխավոր դատարանի շենքի մոտ: Ականատեսները տեղեկացրել են, որ տղամարդկանց մի խումբ փորձել է խոչընդոտել բողոքի ակցիան, նրանք կանանց ուղղությամբ գոռացել են. « Հանգնվեք՝ ինչպես հարկն է, թե չէ մենք ձեզ կմերկացնենք»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Չեխիայում և Սլովակիայում տոնում են Թավշյա հեղափոխության 25-ամյակը’
Հաջորդ հոդվածը‘Մարզահամերգային համալիրը հրդեհվել է’