‘Քերին նախազգուշացրել է, որ ԻՊ-ի ջախջախումը կարող է տարիներ տևել’

840

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ «Իսլամական պետության» դեմ պայքարում համախմբվածների բազմազանությունը վկայում է միջազգային այդ կոալիցիայի ուժի մասին: Ելույթ ունենալով Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, կոալիցիայի 60 անդամների բարձր մակարդակի հանդիպման ժամանակ՝ Քերին նախազգուշացրել է, որ ԻՊ-ի ջախջխման համար կարող են տարիներ պետք լինել, սակայն նրա դեմ պայքարն արդեն տալիս է առաջին պտուղները: «Իսլամական պետությունը», ըստ պետքարտուղարի, սպառնալիք է ներկայացնում դաշինքի բոլոր անդամների շահերին ու արժեքներին:

Բրյուսելի հանդիպմանը մասնակցել են Իրաքի վարչապետը, եվրոպական, արաբական և այլ երկրների արտաքին գործոց նախարարներ: Նրանք մտադիր են քննարկել արմատական այդ խմբավորման դեմ պայքարի ռազմավարությունը, ինչպես նաև այն հարցը, թե ինչպես կանխել Իրաք և Սիրիա ժամանող կամավոր ռազմիկների հոսքը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Խոդորկովսկի. Արևմուտքի պատժամիջոցները՝ «քաղաքական մեծ սխալ»’
Հաջորդ հոդվածը‘Ըստ Վարդան Այվազյանի՝ կոնյակ ու պղինձ չի արտահանվի, բայց արտահանման ծավալը կմեծանա ‘