Քիսինջեր․ Եվրոպայի առաջնորդները կողմնորոշիչ չունեն

378

ԱՄՆ նախկին պետքարտուղար (1973-1977) և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական (1969-1975) Հենրի Քիսինջերի կարծիքով՝ Եվրոպայի ներկայիս քաղաքական գործիչները կողմնորոշիչ չունեն և չեն հասկանում իրենց առջև ծառացած խնդիրները։

Քիսինջերը նման կարծիք է հայտնել Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է երեքշաբթի։

Նախկին պետքարտուղարը, մասնավորապես, քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, որոնց համար օրինակ է բերել ԳԴՀ-ի առաջին դաշնային կանցլեր (1949-1963) Կոնրադ Ադենաուերին և գեներալ Շառլ դը Գոլին, որը Երկրորդ համաշխարհային պատերազմում ղեկավարել է ֆրանսիական Դիմադրության շարժումը, իսկ հետո դարձել է Հինգերորդ հանրապետության հիմնադիրն ու առաջին նախագահը (1959-1969)։

Ավելի վաղ Քիսինջերը կարծիք է հայտնել, որ Միացյալ Նահանգները և աշխարհն առհասարակ ավելի կարկառուն քաղաքական առաջնորդների կարիք ունեն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊուտինը Թեհրանում պատասխանել է ԶԼՄ-ների հարցերին
Հաջորդ հոդվածըՄեկ օրում ՌԴ սահմանը Ռոստովում հատել է Դոնբասի 21 հազար բնակիչ