‘Քյոլնում ձերբակալվել են զարդեղենի խանութի տակ անցք փորող վրացիներ’

1048

Քյոլնում ոստիկանները ձերբակալել են վեց վրացիների, ովքեր կասկածվում են զարդեղենի Gildfinger խանութից գողություն կատարելու մեջ: Խանութ մուտք գործելու նպատակով նրանք գետնի տակով անցուղի են փորել, հաղորդել է report-k.de-ն:

Կասկածյալներին բռնել են Քյոլնի բնակարաններից մեկում: Իրավապահ մարմինների աշխատակիցների խոսքով՝ նրանք չեն դիմադրել: Սակայն ձերբակալությունից առաջ վրացիները բնակարանի պատշգամբից վեց կիլոգրամ զարդեղեն են դուրս նետել՝ առնվազն 100 հազար եվրո արժողությամբ: Ինչպես գրել է Bild-ը, իրավապահները հետո երկար ժամանակ ստիպված են եղել այգում հավաքել բոլոր զարդերը:

Պարբերականի տվյալներով՝ մի քանի շաբաթ առաջ չարագործները փորձել են նույն խանութը մտնել տանիքից, սակայն նրանց դա չի հաջողվել: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԳԴՀ ԱԳՆ ղեկավար. Ռուսաստանի մեկուսացումը վտանգ կներկայացնի Եվրոպային’
Հաջորդ հոդվածը‘«Զվարթնոցում» պայթուցիկ են որոնում’