Քոնոր Մակգրեգոր. «Ես պետք է լինեմ Իռլանդիայի հաջորդ նախագահը»

199

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի մարտիկ Քոնոր Մակգրեգորը բացատրել է, թե ինչու հենց ինքը պետք է դառնա Իռլանդիայի հաջորդ նախագահը:

«Իմ պոտենցիալ մրցակիցները 70-անց են: Նրանցից յուրաքանչյուրը սերտ կապված է իր կուսակցության քաղաքականության հետ և չի մտածում, թե ինչ  կարծիք ունի հասարակությունը: Այդ կուսակցությունները միայն իրենք իրենց են կառավարում, բայց ոչ մարդկանց:

Ես 35 տարեկան եմ: Երիտասարդ եմ, ակտիվ, թարմ արյունով: Ես կարողանում եմ լսել, աջակցել, հարմարվել: Ես կուսակցական պատկանելություն չունեմ: Իսկ այս մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն հասարակության վրա իրենց ազդեցության համար:

Ընտրվելու դեպքում ես չեմ լինի նախագահը, այլ Իռլանդիայի ժողովուրդը»,- սոցցանցերում գրել է աշխարհի նախկին չեմպիոնը:

Հիշեցնենք, որ Մակգրեգորը նախորդ մենամարտն անցկացրել էր UFC 264 մրցաշարի ընթացքում, որտեղ առաջին մրցափուլում տեխնիկական նոկաուտով պարտվել էր թեթև քաշային կարգի նախկին ժամանակավոր չեմպիոն Դասթին Պորյեին: Այդ մենամարտում իռլանդացին ստացել էր ոտքի կոտրվածք: 

Նախորդ հոդվածըԲելինգհեմ. Ուրախ եմ միանալ այս մրցանակի դափնեկիրների ցուցակին
Հաջորդ հոդվածըԻսրայելում հայտարարել են, որ տվյալներ ունեն պատանդների գտնվելու վայրի մասին