Քվեարկություն կանցկացվի Ուկրաինայի և Իսրայելի օգնության հարցի շուրջ

220

Դեկտեմբերի սկզբին ԱՄՆ Կոնգրեսի Սենատը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի դիմումի համաձայն, քվեարկություն կանցկացնի Ուկրաինային և Իսրայելին օգնության համար ֆինանսավորման տրամադրման վերաբերյալ։

Այդ մասին ասված է Կոնգրեսի վերին պալատում դեմոկրատ մեծամասնության ղեկավար Չաք Շումերի նամակում, որը մեջբերել է Politico թերթը։

«Ընդունելի, իրատեսական պայմանագիր մշակելու համար, որը կպաշտպանեն երկու կողմերն էլ, անհրաժեշտ է երկկուսակցական համագործակցություն և փոխզիջում»,- գրել է Շումերը։

Ըստ նրա՝ մոտ օրերս Սենատում Ուկրաինայի վերաբերյալ փակ բանավեճ է լինելու, որին, ինչպես սպասվում է, կմասնակցեն ամերիկյան օրենսդիր մարմնի վերին պալատի բոլոր անդամները։

Նոյեմբերի սկզբին Շումերը հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Սենատը մտադիր է մշակել սեփական օրինագիծը, որը կներառի ռազմական օգնություն ինչպես Իսրայելին, այնպես էլ Ուկրաինային։

Նախորդ հոդվածըԲայդենի քաղաքականությունը ԱՄՆ վարչախմբի պառակտման է տանում
Հաջորդ հոդվածըԲուքերյան գրական մրցանակի դափնեկիրը իռլանդացի գրող Փոլ Լինչն է