‘Քրդերը պահանջում են միջազգային դատարանում դատել Սիրիայի ջիհադականներին’

1254

Սիրիայի հյուսիսում քրդական վարչակազմը կոչ է արել միջազգային տրիբունալ ստեղծել՝ «Իսլամական պետություն» խմբավորման հազարավոր անդամների դատելու համար:

Վարչակազմի անդամներից մեկը՝ Աբդուլ Քարիմ Օմարը, BBC-ին հաղորդել է, որ անհրաժեշտ է որոշում կայացնել՝ ինչպես վարվել ԻՊ-ի հազարավոր անդամների հետ, որոնք հայտնվել են քրդերի մոտ Սիրիայի արևելքում ջիհադականների վերջին պատվարը՝ Բագուզը ոչնչացնելուց հետո:

Քրդերի մոտ գերի ընկած գրոհայիններից առնվազն հազարը օտարերկրացիներ են, որոնք կռվել են ԻՊ-ի շարքերում: Կամավորները գրեթե 50 երկրների քաղաքացիներ են: Այդ պետություններից շատերն այժմ հրաժարվում են ընդունել իրենց քաղաքացիներին՝ մտավախություն ունենալով, որ նրանք կարող են սպառնալիք հանդիսանալ երկրի անվտանգությանը:

Այս տարեսկզբից Սիրիայի դեմոկրատական ուժերը Սիրիայից և այլ երկրներից գերի են վերցրել ավելի քան հինգ հազար ջիհադականների: Նրանք պահվում են բանտերում և ճամբարներում, իսկ նրանց կանայք ու երեխաները՝ հատուկ կազմակերպված կենտրոններում:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Պիկասոյի գողացված կտավը գտնվել է 20 տարի անց’
Հաջորդ հոդվածը‘Հուլիսի 1-ից 10 տոկոսով կբարձրանա զինծառայողների, սեպտեմբերի 1-ից` ուսուցիչների աշխատավարձը’