Քրեական գործ՝ ընդդեմ լեհ դատավորի

456

Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել լեհ դատավոր Դարիուշ Լյուբովսկու դեմ, որը մերժել է Nexta տելեգրամ-ալիքի հիմնադիր Ստեպան Պուտիլոյին արտաքսելու հայցը։

Անցյալ տարվա հունվարի վերջին Վարշավայում դատավարություն էր տեղի ունեցել, որի ընթացքում Լյուբովսկին մերժել էր Մինսկին արտահանձնել Ստեպան Պուտիլոյին՝ հայտարարելով, որ չի կարելի մարդուն հանձնել արդարադատության, եթե այդ արդարադատությունը գոյություն չունի։ Նա նաև Ալեքսանդր Լուկաշենկոյին անվանել էր բռնապետ, ինչը զայրացրել էր բելառուսական իշխանություններին։

«Դատավարության ընթացքում Դարիուշ Լյուբովսկին  կանխավ ոչ հավաստի տեղեկություններ է հրապարակել, որոնք ուղղված են ազգային թշնամանք և սոցիալական խտրականություն հրահրելուն, վիրավորել և զրպարտել է Բելառուսի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների»,- հայտարարել են գլխավոր դատախազությունում՝ դատավորին մեղադրելով ոչ պրոֆեսիոնալիզմի համար։

Բելառուսում Ստեպան Պուտիլոյի դեմ մի քանի քրեական գործ է հարուցված, Մինսկը ջանում էր, որ Վարշավան արտահանձնի նրան։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲելառուսը դադարեցնում է բեռների ներկրումը Լիտվայից
Հաջորդ հոդվածըԷրդողանը Կիևում պաշտպանել է Ուկրաինային և թույլ է տվել «Բայրաքթար» արտադրել