‘Քրիստիանո Ռոնալդուն կգերազանցի՞ արդյոք «Բարսելոնա»-ի ռմբարկու Լիոնել Մեսսիի` 2011/12 թվականների մրցաշրջանի ռեկորդը’

982

Իսպանական AS պարբերականը հարցում է անցկացրել երկրպագուների շրջանում` ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հեղինակած գոլերի քանակի մասին նրանց կարծիքը պարզելու նպատակով:

Ընթերցողներին հարցրել են կկարողանա՞ արդյոք Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը գերազանցել «Բարսելոնա»-ի ռմբարկու Լիոնել Մեսսիի` 2011/12 թվականների մրցաշրջանի ռեկորդը, երբ արգենտինացին 50 գոլ էր խփել Իսպանիայի առաջնության խաղերում:

Հարցման արդյունքում պարզվել է, որ երկրպագուների ճնշող մեծամասնության պատասխանը դրական է: Հարցվողների 81.68%-ը կարծում են, որ ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն կգերազանցի Մեսսիի նվաճումը: Պրեմիերայի 12 տուրերի արդյունքում Ռոնալդուն արդեն 20 գոլ է խփել:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդինյոյի շնորհավորանքը Մեսսիին (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Ձյան և մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում ավտոմեքենաներ են արգելափակվել’