‘Օբամայի դուստրերին մեղադրել են անճաշակության և անհարգալից վերաբերմունքի մեջ’

920

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էլիզաբեթ Լաութենի մեկնաբանությունները facebook-յան էջում սկանդալի առիթ են դարձել, որից հետո գրառումը ջնջվել է, իսկ Լաութենը ներողություն է խնդրել իր «վիրավորական խոսքերի համար»:

Մասնավորապես՝ հանրապետականին դուր չի եկել, որ  Սպիտակ տանը Գոհաբանության օրվա արարողությանը  աղջիկները եկել են կարճ  կիսաշրջազգեստներով՝ ինչպես կարելի է ընդամենը բար այցելել, բացի այդ՝ նրանք ձանձրացող տեսք են ունեցել: Մինչդեռ, Լաութենի կարծիքով՝ «պետք է փորձեին մի քիչ լավ վարվելաձև դրսևորել, ծայրահեղ դեպքում՝ մի քիչ ավելի հարգալից վերաբերվեին այն դերին, որն ստիպված են խաղալ»:

Էլիզաբեթ Լաութենի մեկնաբանությունները վրդովմունք են առաջացրել սոցցանցերում: Նրան մեղադրել են անչափահաս աղջիկներին ամոթանք տալու համար: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Վանում հայկական գերեզմանոցի տեղում գոմ և անասնակերի պահեստ են կառուցելու’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Համամասնականով եկած պատգամավորները ավելի արդյունավետ են, քան մեծամասնականները (Տեսանյութ)’