‘Օբաման ազատության շքանշան կշնորհի Սթիվի Ուանդերին և Մերիլ Սթրիփին’

922

ԱՄՆ նախագահ Բարք Օբաման Նախագահական ազատության շքանշան կշնորհի երաժիշտ Սթիվի Ուանդերին և դերասանուհի Մերիլ Սթրիփին, հաղորդում է  Associated Press-ը:

Ընդհանուր առմամբ՝ շքանշան կստանա 19 հոգի, այդ թվում՝ գիտնականներ, քաղաքական գործիչներ, դերասաններ և գրողներ: Հանդիսավոր արարողությունը կկայանա նոյեմբերի 24-ին Սպիտակ տանը:

Նախագահական ազատության շքանշանը ամերիկյան բարձրագույն պարգև է, որ տրվում է քաղաքացիական անձանց: Այն շնորհվում է ամեն տարի, այն մարդկանց, ովքեր «զգալի ավանդ են ունեցել ԱՄՆ անվտանգության և ազգային շահերի պաշտպանության գործում, աշխարհում խաղաղության աջակցությանը, ինչպես նաև՝ ԱՄՆ-ում և աշխարհում հասարակական և մշակութային կյանքում»:

Շքանշանը սահմանել է ԱՄՆ 33-րդ նախագահ Հարի Թրումենը 1945 թ.: Տարբեր տարիների այդ պարգևին են արժանացել հասարակական գործիչ և մարդասեր մայր Թերեզան, գեյերի իրավունքների պաշտպան Հարվի Միլքը (ետմահու), քաղաքական գործիչ և հետագայում Սպիտակ տան 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը և այլք: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հայաստան-Պորտուգալիա. Մինչ այսօր տեղի ունեցած բոլոր խաղերի գոլերը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը սկսել է մարզումները ‘