‘Օբաման գաղտնի նամակ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին’

1153

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ինչպես հաղորդվում է, գաղտնի նամակ է հղել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին, որում մատնացույց է անում երկու երկրների շահերի ընդհանրությունը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում:

Ինչպես գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, ուղերձում կոչ է արվում պայմանավորվածություններ ձեռք բերել Իրանի միջուկային ծրագրի շուրջ:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները պետք է ոչ ուշ, քան նոյեմբերի 24-ն ավարտվեն ուրանի հարստացման իրանական ծրագիրը սահմանափակելու վերաբերյալ որևէ պայմանագրով: Նամակում Օբաման ԻՊ-ի դեմ պայքարի հարցում համագործակցությունը կապում է այդ պայմանավորվածության հաջողության հետ:

Իրանում BBC-ի աղբյուրը հաստատել է Օբամայից նամակ ստանալու փաստը, սակայն Սպիտակ տան մամլո խոսնակը հրաժարվել է մեկնաբանել, իր խոսքով ՝ նախագահի «անձնական գրագրությունը»:

Նախորդ հոդվածը‘Իրաքի ՆԳՆ. Փարիզում գործում է «Իսլամական պետության» 200 հոգանոց խմբակ’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայում գրիվնայի պաշտոնական փոխարժեքը պատմական նոր նվազագույնի է հասել’