‘Օբաման որոշել է ոստիկաններին զինել տեսախցիկներով’

902

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է ամերիկյան կոնգրեսին՝ լրացուցիչ 263 մլն դոլար տրամադրելու խնդրանքով՝ ոստիկանների պատրաստվածությունը բարելավելու և նրանց փոքր տեսախցիկներով զինելու նպատակով: Նախատեսվում է գնել 50 հազար տեսախցիկ, որոնք կտրամադրվեն պարեկող ոստիկաններին՝ քաղաքացիների և ոստիկանների միջև շփումները և միջադեպերն արձանագրելու համար, հատկապես այն դեպքերում, երբ միջադեպի հանգամանքները պարզ չեն, ինչպիսին են Ֆերգյուսոնում ոստիկանի կողմից սևամորթ պատանու սպանության դեպքում:

Սպիտակ տունը նաև հայտարարել է իրավապահ մարմինների բարեփոխումների հարցով փորձագետների հատուկ խումբ ստեղծելու մասին, որը գլխավորելու է Ֆիլադելֆիայի ոստիկանապետ Չարլզ Ռեմսին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Նացիստ հանցագործ Բրյունները 98 տարեկանում մահացել է Սիրիայում’
Հաջորդ հոդվածը‘«Ամենաազդեցիկը», «հավասարը չունեցողը» և այլ գովեստներ՝ Պուտինի հասցեին’