‘Օբաման և հանրապետականները խոստանում են երկխոսություն սկսել’

828

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Սենատում նոր՝ հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մակքոնելը հայտարարել են, որ կջանան կառուցողական համագործակցություն հաստատել և թույլ չտալ, որ երկու կուսակցությունների  դիմակայության պատճառով կաթվածահար լինի օրինաստեղծ գործընթացը:

Միջանկյալ ընտրությունների արդյունքներով հանրապետականներն իրենց վերահսկողությունն են սահմանել ոչ միայն Ներկայացուցիչների պալատում, որտեղ նախկինում էլ մեծամասնություն էին կազմում, այլև Սենատում:

Մակքոնելը խոստացել է ստիպել, որ Սենատը կատարի իր գործառույթները և օրենքներ ընդունի: Իր կողմից՝ Օբաման նշել է, որ ինքն «ուրախ կլինի աշխատել նոր Կոնգրեսի հետ և առավելագույն արդյունավետությամբ օգտագործել հետագա երկու տարիները»:

Ուրբաթ օրը Օբաման Սպիտակ տանն ընդունելու է հանրապետականների և դեմոկրատների առաջնորդներին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն 6 մլն եվրո կտրամադրի ԼՂ հակամարտության կողմերին`հասարակությունների միջև շփումների համար’
Հաջորդ հոդվածը‘Էրդողանի պալատը Թուրքիայի վրա կրկնակի թանկ կնստի’