Օդային գրոհ Դամասկոսում և նրա արվարձաններում

414

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը և նրա արվարձանները ենթարկվել են օդային գրոհի, ուրբաթ օրը հաղորդել է Al Ekhbariya հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ քաղաքում գործի են ընկել ՀՕՊ համակարգերը, երկնքում պայթյուններ են հնչել։

SANA գործակալության տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 00։32–ին Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի արվարձանային օբյեկտներին, հրթիռային գրոհը իրականացվել է օկուպացված Գոլանի բարձունքից։

Հեռուստաալիքը իր facebook-յան էջում նաև կադրեր է հրապարակել, որոնցում երևում է ՀՕՊ միջոցների աշխատանքը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄարմնամարզության նոր տարրը պաշտոնապես անվանվել է Արթուր Դավթյանի անունով
Հաջորդ հոդվածըՌուսաստանին ոչ բարեկամ երկրների ցուցակը համալրվել է