‘Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով’

2118

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 8-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 8-ի երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 9-10-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հուլիսի 8-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նախորդ հոդվածը‘Վիդան խուսափել է «Փառք Ուկրաինային» բացականչության համար որակազրկումից’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում մարդատար գնացքի աղետի հետևանքով կան զոհեր’