‘Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով’

1771

Ուշադրություն

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 23-ին` կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: 

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում`

Հուլիսի 23-ին՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հուլիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`           40.40C (1993 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`               16.20C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`           27.60C

Նախորդ հոդվածը‘Չերչեսովը հայտնվել է տարվա լավագույն մարզչի հավակնորդների շարքում’
Հաջորդ հոդվածը‘Մաթեուս. Օզիլի ժամանակը Գերմանիայի հավաքականում ավարտված է’