‘Օզիլ. «Ցանկանում եմ, որ Զիդանը լինի իմ մարզիչը»’

1637

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլն ընդգծել է, որ հարգանքով է վերաբերվում «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին: Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանի խոսքով, կցանկանար մի օր աշխատել Զիդանի գլխավորությամբ:

«Կցանկանայի, որ մի օր Զիդանը լիներ իմ մարզիչը: Ես եւ նա հիանալի հարաբերությունների մեջ ենք,_ Օզիլի խոսքերն է մեջբերում Surface-ը: _Նա եղել է իմ կուռքը, ցանկանում եմ լինել նրա պես: Նա հիանալի մարդ է եւ հիանալի մարզիչ: Բոլոր ֆուտբոլիստները հարգում են նրան: Զիդանը գիտի խաղացողների հետ շփելու ձեւը: Հենց այդ պատճառով էլ նա «Ռեալում» հաջողությունների է հասնում»:

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Արցախը՝ մեր երազանքների Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘Սուարեսը 37 գոլ է խփել և Եվրոպայի թոփ-6 լիգաների ռմբարկուների շարքում առաջատարն է’