‘Օլանդը կոչ է արել երկու երկրների ժողովուրդներին` նախապատրաստվել խաղաղության համապարփակ համաձայնագրի կնքմանը’

1336

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Փարիզի Մարինյի պալատում երեկ կայացել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները:   

Yerkir.am-ը գրում է, որ Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն` Ֆրանսուա Օլանդը կոչ է արել ակտիվացնել ջանքերը ԼՂ երկարատև հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ հիմնվելով միջազգային իրավունքի և ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վրա: Նա  նաև ընդգծել է, որ ներկայիս ստատուս քվոն հուսալի չէ:  

Ֆրանսիայի նախագահը կոչ է արել նաև` քաղաքական կամք դրսևորել, մի կողմ թողնել տարաձայնությունները և երկու երկրների ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության համապարփակ համաձայնագրի կնքմանը:   

Նշվում է նաև, որ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը և Ւլհամ Ալիևը պայմանավորվել են հակամարտության ժամանակ անհայտ կորածների վերաբերյալ տեղեկություններ փոխանակել` Կարմիր խաչի հովանու ներքո:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ այս ամենի մասին ոչինչ չի նշվում:

Նախորդ հոդվածը‘Հերթական սպանությունը Երեւանում’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են դարձել «Ոսկե գնդակի» հավակնորդները ‘