‘Օհանյանն ու Կասպրչիկը քննարկել են խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմը վերադարձնելու հարցը ‘

856

ՊՆախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Ինչպես հաղորդում է ՊՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են նոյեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու և դիակները վերադարձնելու ուղղությամբ ԵԱՀԿ գործող նախագահի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից իրականացվող քայլերի համակարգմանն առնչվող հարցեր:

Հիշեցնենք, որ  նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել են  ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը, որում եղել են Լեռնայինն Ղարաբաղի ԶՈՒ երեք սպաներ` Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը ԿԽՄԿ աջակցությունն է խնդրել անձնակազմի անդամներին վերադարձնելու գործում: Ուղղաթիռը խոցած ադրբեջանցի զինծառայողը պարգևատրվել է արիության շքանշանով: 

 

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի կրթության նախարարը պոլսահայ աշակերտներին արգելել է մասնակցել ԼՂ-ում անցկացվող միջոցառումներին’
Հաջորդ հոդվածը‘Նոր վարկ՝ ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար’