‘Օմբուդսմենը կոչ է անում ԱԺ-ում քննարկել ինչպես քաղաքական, այնպես էլ ոչ քաղաքական խնդիրները’

901

Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի 2013 թ. տարեկան զեկույցի քննարկման ժամանակ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը իր ելույթում նշեց, որ ՄԻՊ գրասենյակը համագործակցում է 120 հասարակական կազմակերպությունների, մի շարք միջազգային ինստիտուտների, լրատվամիջոցների եւ այլ կառույցների հետ: Պաշտպանի խոսքով՝ համագործակցության նպատակը ՀՀ Սահմանադրությունում ամրագրված խնդիրների լուծումներն են:  «Մեր աշխատանքը նպատակաուղղված է քաղաքացու կյանքը բարելավելուն, եւ մենք շատ հարցերում արդեն իսկ գրանցել ենք առաջընթաց, սակայն այդ առաջընթացը ոչ բոլորին է բավարարում: Ես Ազգային ժողովի պատգամավորներից խնդրում եմ պաշտպանություն, բայց ոչ թե ինձ, այլ օմբուդսմենի ինստիտուտին: Մենք ուզում ենք ավելի լավացնել մեր աշխատանքը, այլ ոչ թե  զբաղվել մեղադրանքներով եւ քննադատությամբ: Կան բազմաթիվ ոչ քաղաքական խնդիրներ, որոնք չեն բարձրացվում Ազգային ժողովում, իսկ բարձրաձայնվելու դեպքում, ես համոզված եմ, որ դրանք կստանան իրենց լուծումները: Մարդու իրավունքների պաշտպանը մեկն է, իսկ խնդիրները՝ տասնյակ»,- նշեց Կարեն Անդրեասյանը:

Պաշտպանը անդրադարձավ նաեւ այն հարցին, որ առկա են որոշակի դժգոհություններ, թե ինչո՞ւ ավելին չի արվում, կամ ինչո՞ւ ոչ բոլոր խնդիրներն են նշվել զեկույցում: Նա նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը գործում է օրենքով, որը իրենց թույլ չի տալիս, օրինակ, գնահատականներ տալ չավարտված դատական գործերի վերաբերյալ:

 

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյանը պատրաստ է Գինեսի ռեկորդակիր դարձնել դատարանների արդարությանը հավատացողներին (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Սահմանադրությունն ու գնդակահարության պատը’