‘Օմբուդսմենն առաջարկում է ներդնել շրջանառության հարկի չափն ընտրելու հնարավորություն’

327

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին` տնտեսվարողների դժգոհությունն  առաջացրած, շրջանառության  հարկի  օրենքում  կատարված  փոփոխությունների  վերաբերյալ: Օմբուդսմենն առաջարկել է առևտրականների համար սահմանել շրջանառությանհարկով աշխատելու երկու տարբերակ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մի խումբ առևտրականներ դիմում-բողոք էին ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին օրենքում կատարված փոփոխություններիվերաբերյալ: Այնուհետև Պաշտպանի` սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով տեղակալն աշխատանքային քննարկում էր կազմակերպել առևտրականների հետ՝ վերջիններիս մտահոգություններին ծանոթանալու և խնդրի լուծման տարբերակներմշակելու նպատակով:

Օրենքով նախատեսված փաստաթղթավորման պահանջը հատկապես լուրջդժվարություններ է ստեղծում շրջանառության փոքր ծավալ ունեցող առևտրականների համար: Ուստի, Օմբուդսմենն առաջարկում է շրջանառության հարկ վճարողներին բաժանել երկու խմբի՝ մինչև 20 մլն և 20-ից 58.35 մլն դրամ շրջանառություն ունեցողների:Ըստ դրա` առաջին խմբի առևտրականներին հնարավորություն տալ ընտրելու` աշխատելապրանքների պարտադիր փաստաթղթավորմամբ՝ վճարելով 1 տոկոս շրջանառության հարկ, կամ աշխատել առանց պարտադիր փաստաթղթավորման՝ վճարելով 3.5 տոկոս շրջանառության հարկ:

Օմբուդսմենը անթույլատրելի է համարում փոքր բիզնեսով զբաղվող առևտրականներիգործունեության պայմանների վատթարացումը և լիահույս է, որ փաստաթղթավորման ևհարկի չափի ընտրության հնարավորություն ստանալու դեպքում նրանք կազատվեն վարչարարական քաշքշուկից, ինչպես նաև կկարողանան պահպանել իրենց բիզնեսը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հոկտեմբերին մասնակցել է առնվազն 4 հարսանիքի’
Հաջորդ հոդվածը‘Հերթական սպանությունը Երեւանում’