Օմսկում ձերբակալել են զորակոչած ռուսաստանցիներին գերի հանձնվելու կոչ անող մարդու

238

Ռուսաստանի ԱԴԾ-ի՝ Օմսկի մարզի վարչության աշխատակիցները ձերբակալել են 22-ամյա մարդու, որը զորակոչված ռուսաստանցիներին համացանցում կոչ էր արել գերի հանձնվել և անցնել ՈՒԶՈՒ կողմը։

Այդ մասին հաղորդել է վարչության պաշտոնական ներկայացուցիչը։ Օմսկի բնակիչն ինքը մտադիր է եղել ներգրավվել ուկրաինական զինված կազմավորումների շարքերը։

Տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ պետության անվտանգության դեմ ուղղված գործունեության համար։

Օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ տղամարդը ուկրաինական ռազմականացված կազմակերպության համակարգողից հրահանգներ է ստացել ՌԴ սահմանը հատելու և հարևան երկրներով Ուկրաինա հասնելու վերաբերյալ։ Նրա մոտից առգրավվել են նրա ստացած տվյալները, տեխնիկա, որոնք հաստատում են նրա հակառուսաստանյան գործունեությունը։

Նախորդ հոդվածըԱբաս․ Անհրաժեշտ է կրկնապատկել օգնության մատակարարումը Գազայի հատված
Հաջորդ հոդվածըԿուբայի ԱԳՆ-ն կոչ է անում պատասխանատվության կանչել ԱՄՆ-ին՝ Գազայում «գենոցիդը» խրախուսելու համար