‘Օպերայի ղեկավարությունը հրաժարվում է հոսանք տրամադրել հավաք-երթի անցկացման համար’

1311

Օպերայի ղեկավարությունը հրաժարվում է հոսանք տրամադրել այսօր ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման  «Ո՛չ՝ թալանին» նախաձեռնության կազմակերպած հավաք-երթի անցկացման համար: Ինչպես iLur.am-ի հետ զրույցում նշեց քաղաքացիական նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը, սովորաբար՝ այն դեպքում, երբ քաղաքապետարանը միջոցառում անցկացնելու վերաբերյալ իրազեկումը ընդունել է ի գիտություն, ամենամոտ գտնվող կառույցը պարտավոր է հոսանք տրամադրել միջոցառման անցկացման համար: «Ամենահետաքրքիրը այն է, որ նրանք հրաժարվում են հոսանք տրամադրել հոսանքի թանկացման դեմ ակցիան իրականացնելու համար»,- նշեց Վաղինակ Շուշանյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ իրենք կապ են հաստատել քաղաքապետարանի հետ, որտեղից հայտնել են, որ չեն զբաղվում նման հարցերով. «մեր գործը ի գիտություն ընդունելն է»:

«Երեկ Ազատության հրապարակում տեղի է ունեցել մեկ  այլ միջոցառում՝ համերգ, որից հետո ամբողջ տարածքը վերածվել է աղբանոցի, եւ ոչ մի միջոց չի ձեռնարկվում հրապարակը մաքրելու ուղղությամբ: Այստեղ մեկ ուրիշ հարց է առաջանում՝ ինչու՞ այդ համերգի կազմակերպիչներին պատրաստակամությամբ հոսանք են տրամադրում, իսկ մեզ՝ ոչ: Ավելին, համարձակությամբ ասում են՝ «Կարող ա՞ գիտեք ձեր ենթակայանն ենք, որ սաղիդ հոսանք տանք»,- փոխանցեց Վաղինակ Շուշանյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 19:00-ին, Ազատության հրապարկից կմեկնարկի «Ո՛չ՝ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած երթը՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: 

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ 2. Ս.Սարգսյան. Կաննի փառատոնի գլխավոր հյուրը Հայաստանի Հանրապետությունն է’
Հաջորդ հոդվածը‘Ս. Սարգսյան. Անդրադառնալու ենք բոլոր այն պաշտոնատար անձանց, ովքեր մասնակցել են այդ միջոցառումներին’