‘
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը ապահովել է իր տեղը Ուիմբլդոնի 4-րդ շրջանում:
Խոտային մրցումների 8-ակի հաղթողը առավելության է հասել գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆի նկատմամբ 6:3, 7:5, 6:2 հաշիվներով:
Թենիսիստները կորտում 1 ժամ 34 րոպե են անցկացրել:
Ֆեդերերը թույլ է տվել 5 կրկնակի սխալ և 14 բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 4-ը:
Գերմանացի մարզիկի ակտիվում 11 էյս և 6 սխալ կա, նա բրեյք-փոինթ չի ունեցել:
Ուիմբլդոնի քառորդ եզրափակչում Ֆեդերերը կմրցի ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի հետ, ով ավելի վաղ պայքարից դուրս էր թողել ռուս Դանիլ Մեդվեդևին:
‘