‘Ֆելաինին հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Ման. Յունայթեդ»-ի հետ’

1679

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին հրաժարվել է նոր պայմանագիր կնքել իր թիմի հետ: Այս մասին հաղորդում է The Sun-ը: 

Այդպիսով, բելգիացին արդեն ձմռանը կարող է բանակցել այլ ակումբների հետ, իսկ ամռանը հեռանալ «Յունայթեդ»-ից:  

Նշվում է, որ Ֆելաինիին չի գոհացրել «կարմիր սատանաներ»-ի առաջարկը, իսկ «Յունայթեդ»-ում, ըստ երևույթին, ճիշտ չեն համարել բարձրացնել մի ֆուտբոլիստի աշխատավարձը, ով շուտով կդառնա 30 տարեկան: 

Նախորդ հոդվածը‘Մարսիալ. Մոուրինյոն բոլորիս հետ խիստ է’
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպը հոսպիտալացվել է’