Ֆելիքսի գոլը հաղթանակ պարգևեց «Բարսելոնային» «Աթլետիկոյի» դեմ խաղում(տեսանյութ)

155

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Լա լիգայի 15-րդ տուրում ընդունեց Մադրիդի «Աթլետիկոյին» և հաղթանակի հասավ 1-0 հաշվով:

Հանդիպման միակ գոլն առաջին կեսում խփեց «Աթլետիկոյից» վարձավճարով կատալոնական ակումբում խաղացող, պորտուգալացի Ժոաու Ֆելիքսը:

Հաղթանակից հետո իսպանացի Չավիի գլխավորած «Բարսելոնան» միավորների քանակը հասցրեց 34-ի և, շրջանցելով «Աթլետիկոյին», զբաղեցրեց երրորդ տեղը: «Աթլետիկոն» 31 միավորով չորրորդն է:

Լա լիգա, 15-րդ տուր

«Բարսելոնա» — «Աթլետիկո Մադրիդ»՝ 1-0 (տեսանյութ)

Ժոաու Ֆելիքս, 28

Նախորդ հոդվածը«Նապոլի» — «Ինտեր»՝ 0-3 (տեսանյութ), «Ռոմայի» կամային հաղթանակը
Հաջորդ հոդվածըԱ Սերիայի 2 ակումբ ցանկանում է ձեռք բերել Նաիր Տիկնիզյանին