‘Ֆերգյուսոնում սևամորթ պատանուն սպանած ոստիկանի գործընկերներն ապահովում են նրա անվտանգությունը’

855

Ամերիկացի ոստիկանները աշխատանքից ազատ ժամերին ապահովում են իրենց գործընկերոջ՝ Դարեն Ուիլսոնի անվտանգությունը, հաղորդել է CNN-ը:

«Մերձակա տարածքների ոստիկանների միության անդամները իրենց նախաձեռնությամբ առաջարկել են ապահովել Ուիլսոնի անվտանգությունն այդ պահից սկսած (երբ օգոստոսին Ֆերգյուսոնում նա կրակելով սպանեց սևամորթ անչափահասին) մինչև այժմ»,- հեռուստատեսությանը հայտնել է միության ներկայացուցիչ Ջիմ Պասկոն:

Նրա խոսքով՝ այդ առաջարկն Ուիլսոնին արվել է այն բանից հետո, երբ Ֆերգյուսոնի իրավապահ մարմինների աշխատակիցները «ցանկություն չեն հայտնել կամ չեն կարողացել» երաշխավորել ոստիկանի անվտանգությունը: Մինչդեռ դրա անհրաժեշտությունը կա, քանի որ Ուորենի և նրա ընտանիքի անդամների հասցեին անընդհատ սպառնալիքներ են հնչում:  Պասկոն ընդգծել է, որ Ուիլսոնի պաշտպանությունն ստանձնած ոստիկանները դա անում են բացառապես ծառայությունից ազատ ժամերին և կամավորության սկզբունքի հիման վրա: Փոխանցում է Interfax-ը: 

Նախորդ հոդվածը‘Թեքսասի համալսարանից գողացել են 100 կոլեկցիոն ուղեղ. զոմբիներ ստեղծելու վարկած կա’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի ցավակցականը՝ Սամվել Մկրտումյանի մահվան կապակցությամբ’