‘Ֆերնանդու Սանտուշ. «Հայաստանի հավաքականը մի պահ սկսեց հավատալ, որ կարող է հանդիպումն ավարտել 0:0» ‘

1124

«Ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆեռնանդու Սանտուշը պորտուգալական Ֆարո/Լուլե քաղաքի «Ալգարվե» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականի նկատմամբ 1:0 հաշվով տարած հաղթանակից հետո հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ այսպես է գնահատել իր սաների ելույթը. 
«Ես սպասում էի, որ մեզ համար դժվար է լինելու, քանի որ դիտել էի Հայաստանի հավաքականի նախորդ հանդիպումները: Մրցակիցը մի թիմ էր, որի կազմում խաղում են երկու արագաշարժ ֆուտբոլիստներ, ովքեր պատրաստ էին հնարավորության դեպքում պատժել մեզ: Միևնույն ժամանակ գիտեի, որ պետք է համբերություն ունենանք և օգտագործենք ունեցած հնարավորությունները: Մեր թիմը վստահ էր, որ կարող է հաղթել, սակայն պակաս քրտինք չթափեցինք դրական արդյունքի հասնելու համար:
Հայաստանի հավաքականը մի պահ սկսեց հավատալ, որ կարող է հանդիպումն ավարտել 0:0 հաշվով: Ինչ վերաբերում է մեզ, ապա համբերեցինք, համբերեցինք և ի վերջո հասանք մեր ուզածին: Չեմ կարող այս պահին ասել, թե արդյոք 11 մետրանոց կարելի էր նշանակել մրցակցի դարպասին առաջին կեսում: Կարծում եմ` դա մրցավարները պետք է նկատեին, սակայն չեն նկատել:
Կուարեժման կրկին կարևոր դերակատարում ունեցավ հաղթանակի մեջ: Նա պահեստայինի խաղացող չէ, նա հզոր ֆուտբոլիստ է: Ռոնալդուն էլ իր հերթին կարողացավ ռեկորդ սահմանել, ինչը լավ է և՛ իր, և՛ ողջ հավաքականի համար> – ասել է Սանտուշը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպան. Թուրքիայի կողմից 1915թ. զանգվածային սպանությունների լիարժեք ճանաչումը բխում է Անկարայի և Երևանի շահերից’
Հաջորդ հոդվածը‘Բեռնար Շալանդ. «Ես շատ զայրացած եմ, սա պատիվ չի բերում Պորտուգալիային: Այդպես չի կարելի»’