Ֆիդանի այցերը կարող են վերակենդանացնել հացահատիկային գործարքը

223

Կիևում և Մոսկվայում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանի առաջիկա բանակցությունները հացահատիկային գործարքի վերաբերյալ կարող են հիմք դառնալ պայմանավորվածությունների համար սևծովյան մարդասիրական միջանցքի վերակենդանացման հարցով։ Դրան վերջակետ կդրվի Թուրքիայի և Ռուսաստանի  առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում։

Այդ մասին ТАСС-ին տեղեկացրել է Թուրքիայում դիվանագիտական աղբյուրը։

Թուրք նախարարը Կիև կայցելի օգոստոսի 25-ին։ Այնուհետև նա կժամանի Մոսկվա, այցի ամսաթիվն առայժմ չի հաղորդվում։ Երկու նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ Ռուսաստանում սեպտեմբերին, երեքշաբթի հաղորդել է NTV հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրին Էրդողանի վարչակազմում։

Ըստ աղբյուրի հաղորդման՝ Անկարայում անհրաժեշտ են համարում հացահատիկային միջանցքի վերականգնումը նախկին ձևաչափով, հաշվի առնելով ռուսաստանյան կողմի պահանջները։ «Առանց Ռուսաստանի մասնակցության դա անել հնարավոր չէ, նրան կարելի է վերադարձնել գործարքին՝ կատարելով գյուղմթերքի արտահանման և Ռոսսելխոզբանկը SWIFT-ին միացնելու վերաբերյալ նրա պահանջները»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀաղորդումներ են ստացվում Մոսկվայում պայթյունների մասին
Հաջորդ հոդվածը«Ռոման» ցանկանում է ձեռք բերել Ռոմելու Լուկակուին