‘ՖԻՖԱ-ի նախագահը դեմ է առանց երկրպագուների հանդիպումներ անցկացնելուն’

830

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը իր բացասական վերաբերմունքն է արտահայտել երկրպագուների վատ վարքի պատճառով թիմերի՝ առանց երկրպագուներ հանդիպումների անցկացմանը։ Բլատերը կարծում է, որ տվյալ դեպքերում պետք է պատժել ակումբին միավորներ հանելով կամ մրցաշարերից նրանց հեռացնելով։

«Ես դեմ եմ, որ հանդիպումներն առանց հանդիսականների անցնեն. դա սխալ պատիժ է, սակայն ես դեռ միայնակ եմ իմ այդ դիրքորոշման մեջ։ Տվյալ դեպքում պետք է պատժել ակումբը՝ ոչ փողերով։ Ակումբից պետք է միավորներ հանել կամ օրինակ՝ Չեմպիոնների լիգայում կասեցնել նրանց մասնակցությունը։ Թիմին երկու տարով հանել եվրագավաթներից՝ ահա սա է պատիժը,- Բլատերի խոսքերն է մեջբերում «Р-Спорт»-ը։ 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպան. Մեր նպատակը խաղաղ բանակցային կարգավորումն է’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են Իսպանիայի 2013-14թթ. առաջնության լավագույն ֆուտբոլիստները (լուսանկարներ)’