‘ՖԻՖԱ-ի ներկայացուցիչ. «Ռուսաստանից ու Քաթարից կարող են խլել աշխարհի առաջնությունների անցկացման իրավունքը»’

871

Աշխարհի 2018 և 2022 թթ. առաջնությունների կազմակերպման իրավունքը կարող է տրվել այլ երկրների: Այս մասին հայտնում է fօօtball.ua-ն:

Զեպ Բլատտերը, չնայած իր հրաժարականին ու կոռուպցիայի հետաքննությանը, ասում էր, որ 2018 թ. աշխարհի առաջնությունը հաստատ կկայանա Ռուսաստանում, իսկ 4 տարի անց մրցաշարի մասնակիցներին կհյուրընկալի Քաթարը:

Իսկ հիմա ՖԻՖԱ-ի ներկայացուցիչ Դոմենիկո Սկալան, ով զբաղվում է ֆինանսական աուդիտով, հայտարարում է հակառակը: 

«Եթե համոզիչ ապացույցներ գտնվեն, որ Ռուսաստանն ու Քաթարն աշխարհի առաջնության անցկացման իրավունքին տիրացել են գնված ձայների շնորհիվ, ապա ՖԻՖԱ-ի որոշումները՝ կապված «ԱԱ-2018»-ի և «ԱԱ-2022»-ի հետ, կարող են փոխվել: Իսկ առայժմ նման ապացույցներ չկան»,- կարծում է Սկալան:

Նախորդ հոդվածը‘«Նաիրիտ»-ի ամբողջական պարտքը, հնարավոր է, մարվի մինչեւ հուլիսի 15-ը’
Հաջորդ հոդվածը‘Խաչատրյանի անվան մրցույթի 2-րդ փուլ է անցել 13 մասնակից’