‘ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ’

1452

ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, ՖԻՖԱ-ն «քաղաքաբնակներ»-ին կասկածում է երիտասարդ ֆուտբոլիստների տրանսֆերների գրանցման կանոնները խախտելու մեջ:

— Կարող ենք հաստատել, որ հետաքննություն է ընթանում, բայց մանրամասների մասին ոչինչ ասել չենք կարող,- հայտնել է ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն խախտման համար ՖԻՖԱ-ն հետաքննություն էր սկսել «Չելսի»-ի դեմ:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նախորդ մրցաշրջանում ռեկորդային եկամուտ է ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Բարտոմեուն ստում է, Մեսսիի հետ նոր պայմանագիր չկա. «Բարսելոնա»-ի նախագահի նախկին թեկնածու’