‘
ՖԻՖԱ-ն հրապարակել է այն առարկաների ցուցակը, որոնք չի թույլատրվում оգտագործել մարզադաշտերում: Հանդիսատեսը չի կարող իր հետ մարզադաշտ տանել հրավառության նյութեր,երաժշտական գործիքներ, մեծ ծավալով պայուսակներ, հովանոցներ, տնային նախուտեստներ և ցանկացած հեղուկներ: Արգելվում են նաև փուչիկներ և այլ մեծ չափսերի առարկաներ: Խոսքը 25 ամ երկարություն և բարձրություն ունեցող իրերի մասին է, որոնք չեն կարող տեղավորվել նստարանի վրա: Պլակատների և բաներների չափսը չպետք է գերազանցի 2 մետրը: Արգելանքի տակ են հայտնվել նաև տարբեր փոշենյութեր (ալյուր և այլն), աստիճաններ, աթոռներ, վուվուզելներ, կենդանիներ, ինչպես նաև ձայն և ծուխ հանող տարբեր սարքավորումներ:
Ինչպես ընդգծում են բրազիլացի լրագրողները, ՖԻՖԱ-ն իրավունք ունի արգելելու, որպեսզի մարզադաշտ բերեն ցանկացած առարկա, որը վտանգ է ներկայացնում հասարակության համար կամ էլ վնաս է հասցնում նրա վարկանիշին: Մնում է միայն , որ անվտանգության պահապանները գործնականում ճիշտ կարողանան գնահատել երկրպագուների անձնական իրերը և արգելված առարկաները չհայտնվեն մարզադաշտում:
‘