‘ՖԻՖԱ. Տարվա լավագույն պաշտպանների հավակնորդները’

787

ՖԻՖԱ-ն ու FIFPro-ն (Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային ասոցիացիա) ներկայացրել են 2014-ի 20 լավագույն պաշտպաններին, որոնք հավակնում են ընդգրկվել տարվա խորհրդանշական հավաքականում: Ամենաշատ ներկայացուցիչ ունի Մադրիդի «Ռեալը», որի 5 պաշտպաններ թեկնածուների թվում են:

Ցուցակում հայտնվել են՝ Դավիդ Ալաբան (Ավստրիա, «Բավարիա»), Ժորդի Ալբան (Իսպանիա, «Բարսելոնա»), Ժերոմ Բոատենգը (Գերմանիա, «Բավարիա»), Դիեգո Գոդինը (Ուրուգվայ, «Աթլետիկո»), Մատս Հումելսը (Գերմանիա, «Բորուսիա»), Դանի Ալվեշը (Բրազիլիա, «Բարսելոնա»), Դավիդ Լուիսը (Բրազիլիա, ՊՍԺ), Ռաֆայել Վարանը (Ֆրանսիա, «Ռեալ»), Բրանիսլավ Իվանովիչը (Սերբիա, «Չելսի»), Սերխիո Ռամոսը (Իսպանիա, «Ռեալ»), Դանիել Կարվախալը (Իսպանիա, «Ռեալ»), Վենսան Կոմպանին (Բելգիա, «Մանչեսթեր Սիթի»), Պաբլո Սաբալետան (Արգենտինա, «Մանչեսթեր Սիթի»), Խավյեր Մասկերանոն (Արգենտինա, «Բարսելոնա»), Ֆիլիպ Լամը (Գերմանիա, «Բավարիա»), Մարսելոն (Բրազիլիա, «Ռեալ»), Պեպեն (Պորտուգալիա, «Ռեալ»), Տիագո Սիլվան (Բրազիլիա, ՊՍԺ) եւ Ֆելիպե Լուիսը (Բրազիլիա, «Չելսի»): Այս մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Մինչ օրս Երևանի քաղաքապետարանը շուրջ $700 000 է ծախսել նստարաններ ձեռք բերելու համար’
Հաջորդ հոդվածը‘Orange Կինո ծառայությունն արդեն գործում է նաև Սինեմա Սթարում’