‘Ֆլեշմոբ Գյումրիում՝ «Ընտրակաշառքը վտանգավոր է առողջության համար» (Ֆոտոշարք)’

1323

Գյումրիում այսօր տեղի է ունեցել ուսանողների կազմակերպած բողոքի ակցիա, որին հաջորդել է «ֆլեշմոբ»: Ուսանողները 5000-դրամանոց թղթադրամներով փակել էին իրենց բերանները և տարբեր գրառումներով պաստառները ձեռքներին` կանգնել Թատերական, ապա` Ռիժկովի և կենտրոնական հրապարակներում: Ըստ GalaTV-ի,

Գյումրիում ուսանողների կազմակերպած բողոքի ակցիային հաջորդեց «ֆլեշմոբ», որի ընթացքում ուսանողները 5000-դրամանոց թղթադրամներով փակել էին իրենց բերանները և տարբեր գրառումներով պաստառները ձեռքներին` կանգնել Թատերական, ապա` Ռիժկովի և կենտրոնական հրապարակներում: Ուսանողները նշեցին, որ իրենց լռությունը ավելի խոսուն է, և որ իրենք ցանկանում են զերծ մնալ բոլոր տեսակի վանկարկումներից, քաղաքական շահարկումներից, և իրենց ասելիքը արտացոլված է իրենց ձեռքերում պահված պաստառներում: Նշենք, որ ֆլեշմոբին մասնակցում էին մի քանի տասնյակից ավելի երիտասարդներ` մարզի տարբեր բուհերից: Ուսանողները մեզ հետ զրույցում հավաստիացրին, որ նմանատիպ ակցիաններն ու ֆլեշմոբերը կրելու են շարունակական բնույթ:

 Ուսանողները հավաստիացրել են, որ նմանատիպ ակցիաններն ու ֆլեշմոբերը կրելու են շարունակական բնույթ:

Ֆոտոշարքը՝ ԳԱԼԱ-յի

Նախորդ հոդվածը‘Վալերի Բուայե. Նավթը չի կարող գնել ո´չ հիշողությունը, ո´չ Մարդու իրավունքները’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Սանասարյան. Ճանապարհները փակել են, երթուղայինները գծից հանել’