‘Ֆրանսիայում հիմնված «Հայրենասերներ» կուսակցությունը ԵՄ-ից դուրս գալու կողմնակից է’

1976

Ֆրանսիական նորաստեղծ «Հայրենասերներ» կուսակցությունը մտադիր է Ֆրանսիան Եվրամիությունից դուրս բերելու (Frexit) կուրս իրականացնել: Այդ մասին երկուշաբթի Sud Radio ռադիոկայանին տված հարցազրույցում հաղորդել է կուսակցության հիմնադիր և նախագահ Ֆլորիան Ֆիլիպոն:

«Մենք հանդես ենք գալիս ԵՄ-ից դուրս գալու օգտին, որպեսզի վերականգնենք մեր ազգային անկախությունը և գործենք ի շահ տնտեսության, էկոլոգիայի և ժողովրդավարության»,- ասել է Ֆիլիպոն: Նա շեշտել է, որ նոր կուսակցության գաղափարախոսության հիմքում «ինքնիշխանության և ազգային անկախության պաշտպանությունն է, հավատարմությունն այն սկզբունքներին, որոնք սահմանված են Ֆրանսիայի պատմական առաջնորդ Շառլ դը Գոլի կողմից»:

«Հայրենասերները» հանդես է գալիս նաև Ֆրանսիայի նոր ազգային արժույթ ստեղծելու, սահմանապահ և մաքսային հսկողության ուժեղացման, ինչպես նաև արտաքին քաղաքական ինքնուրույն ճանապարհ ձևավորելու օգտին:

«Հայրենասերներ» կուսակցությունը հիմնվել է 2017 թ. որպես քաղաքական ասոցիացիա: Ներկայումս կուսակցության անդամների թիվը մոտավորապես 7 հազար է:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ հետախուզության տնօրենը՝ ՌԴ-ի կողմից ընտրություններին միջամտելու մասին’
Հաջորդ հոդվածը‘Ավագանու «կոյուղաջրերի» դեպքի գործով քրեական գործ է հարուցվել’