‘Ֆրանսիայում հրապարակվել է Բրիջիտ Մակրոնի հանրային գործունեության մասին փաստաթուղթը’

2380

Ելիսեյան պալատը հրապարակել է, այսպես կոչված՝ թափանցիկության խարտիան», որը վերաբերում է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի հանրային կյանքին:

«Ներկա խարտիան կոչված է հատուկ սահմանագծել և հանրության սեփականությունը դարձնել ինչպես պետության ղեկավարի տիկնոջ խնդիրները, այնպես էլ դրանց համար հատկացվող  միջոցները»,- ասվում է փաստաթղթում:

Նշվում է, որ առաջին տիկինը ոչ մի փոխհատուցում չի ստանում իր գործունեության համար, սեփական բյուջե չունի: Անհրաժեշտ միջոցներն առաջին տիկնոջ պարտականությունները կատարելու համար տրամադրվում են երկրի նախագահի բյուջեից:

Բրիջիտ Մակրոնի աշխատանքային ծրագիրը կհրապարակվի ամեն ամսի վերջին: Բացի այդ՝ առաջին տիկինը պարբերաբար հաշիվ կտա իր գործունեության մասին:

Փոխանցում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Լավրովն արձագանքել է ռուսաստանցիներին վիզա չտալու՝ ԱՄՆ որոշմանը’
Հաջորդ հոդվածը‘Սրտային հիվանդների «արտագաղթը» Հայաստանում կանխվում է հակամրցակցային համաձայնություններով’